Նորություններ
Ամառային հանգստի մեկնեց երեխաների երկրորդ հերթափոխը
10.07.2017
Հուլիսի 8-ին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, Հանքավանի <<Հեքիաթների կիրճ >> և <<Խոտորջուր>> մանկական-առողջարարական ճամբարներ է մեկնել Արարատի մարզի 200 երեխա։
Երեխաներին ավանդութի համաձայն ճամբար են ճանապարհել Արարատի մարզպետի տեղակալները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը՝ մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանի գլխավորությամբ, բուժաշխատողներն ու ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները երկրորդ հերթափոխով ճամբար մեկնող անապահով, ծնողազուրկ, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների երեխաներին ուղեկցել են մինչև հանգստավայր և այնտեղից ետ բերել առաջին հերթափոխով իրենց հանգիստը վայելած ու տուն վերադարձող 170 երեխաներին։
Ավելացնենք, որ ամառային հանգստի հաջորդ՝ երրորդ հերթափոխը կմեկնարկի հուլիսի 27-ին։