Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել են Արտաշատի Աբովյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները

10.07.2017


Հուլիսի 10-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկա է գտնվել Արտաշատի Աբովյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկին։
Մարզի ղեկավարը, հաջողություն մաղթելով աշխատանքների մեկնարկին, կարևորել է կենսական նշանակության փողոցի նորոգումը և հանձնարարել իրականացնել որակյալ աշխատանք, որպեսզի բնակիչները հետագայում այս առնչությամբ չունենան որևէ դժգոհություն, իսկ քաղաքի երթևեկության համար կարևորագույն փողոցը իսկապես ապահովի որակյալ ու անխափան երթևեկություն։
Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով և ՀՀ պետական բյուջեով Արարատի մարզպետարանին հատկացված գումարով։
176գծմ․ երկարությամբ 1660 քմ․ մակերեսով ավտոճանապարհի նորոգման, դիտահորերի բարձրացման, գոյություն ունեցող վաքերի (կոյուղային առուներ) նորոգման, նշագծման և նոր ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների իրականացումը հանձն առած <<Մոստովիկ>> ՍՊԸ-ն նախատեսում է աշխատանքների իրականացումն ավարտել տասնօրյա ժամկետում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36