Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանաչողական այցով Նիդերլանդներում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը

13.07.2017

Հուլիսի 11-15-ը <<Էկորիս Նիդերլանդ Բի ՎԻ>> ընկերության կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում Նիդերլանդներ է մեկնել Հայաստանի պատվիրակությունը՝ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ինչպես նաև Լոռու, Վայոց Ձորի, Արմավիրի մարզպետները, ՀՀ ԷԵՊԲՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և այլոք:
<<Էկորիս Նիդերլանդ Բի ՎԻ>> աջակցությամբ իրականացվող այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը կներկայացվի Նիդերլանդներում տարածքային զարգացումը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ՓՄՁ զարգացման և տուրիզմի փորձը, որը օգտակար և կիրառելի կլինի Հայաստանի հանրապետության համար:
Տարածքային զարգացման քաղաքականության պլանավորման, տարածաշրջանային մակարդակում նորարարության (էներգախնայոողություն, խելացի զարգացում), տեղական կառավարման համակարգի վերաբերյալ թեմաների շուրջ քննարկումներից բացի հայաստանյան պատվիրակությունը կլինի Ռոտտերդամ, Հաագա, Ուտրեխտ, Վագենինգեն քաղաքներում և տեղում կծանոթանա նիդերլանդական նորարարական պրակտիկային:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-22 18:24:57