Նորություններ
Մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2017>> մրցույթի եզրափակիչ փուլը
14.07.2017
Հուլիսի 18-ին Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը:
Առողջ ապրելակերպի ձևավորման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման նպատակ հետապնդող մրցույթն անցկացվում է 11-րդ անգամ:
Արարատի մարզից մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցության իրավունք ստացած 13 ընտանիքները, ինչպես և մնացած մասնակիցները, հուլիսի 18-22-ը իրենց ուժերը կչափեն 5 մրցաձևերում:
Արարատի մարզը ներկայացնող 13 ընտանիքների հետ Ծաղկաձոր է մեկնել նաև Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչը։