Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2017>> մրցույթի եզրափակիչ փուլը

14.07.2017

Հուլիսի 18-ին Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը:
Առողջ ապրելակերպի ձևավորման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման նպատակ հետապնդող մրցույթն անցկացվում է 11-րդ անգամ:
Արարատի մարզից մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցության իրավունք ստացած 13 ընտանիքները, ինչպես և մնացած մասնակիցները,  հուլիսի 18-22-ը իրենց ուժերը կչափեն 5 մրցաձևերում:
  Արարատի մարզը ներկայացնող 13 ընտանիքների հետ Ծաղկաձոր է մեկնել նաև Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45