Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-ը նշել է Հայատանում իր գործունեության տասնամյակը

15.07.2017

Հուլիսի 14-ին Արարատի տարածաշրջանում գործող <<ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ>> ընկերության ոսկու արդյունահանման գործարանում նշել են Հանքագործի օրը։ Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բաթոյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան ներկայացուցիչները,հյուրեր։
Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկել է Արարատի ոսկու արդյունահանման գործարանում։ <<ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ>>-ի ղեկավար Ռոման Խուդոլին շնորհակալություն է հայտնել Արարատի և Գեղարքունիքի մարզպետներին իրենց հետ համագործակցության համար՝ <<Լավագույն համագործակցության համար>> ոսկե մեդալով և շնորհակալագրով պարգևատրելով նրանց։ Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանն ու խորհրդական Ալբերտ Յակուբովը ընկերության ղեկավարությանն ու ներկաներին են փոխանցել ճանաչողական այցով Նիդերլանդներում գտնվող Արամայիս Գրիիգորյանի շնորհավորանքի և ողջույնի խոսքը ու ավելացրել, որ ընկերությունը նպաստում է Արարատի մարզի տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի բացմանը, և, ի նշան երախտիքի, ընկերությանը հանձնել Արարատի մարզպետի շնորհակալագիրը։
Այնուհետև <<ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ>>-ը Արարատ քաղաքային համայնքին է նվիրել աղբահեռացման մեքենա, իսկ Արարատ գյուղական համայնքին՝ ավտոբուս։
Միջոցառումը եզրափակվել է Արարատի կենտրոնական հրապարակում Արարատի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական համերգով
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27