Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
17.07.2017
Հուլիսի 17-ին Արարատի մարզպետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունն ընթացել է այլ ձևաչափով։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նախ տեղեկացրել է, որ առաջիկայում Արարատի մարզում կկայանա ՀՀ կառավարության նիստը և այս ուղղությամբ հանձնարարականներ է տվել առողջապահության, կրթության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տեղական ինքնակառավարման, ֆինանսական և սոցիալ-տնտեսական ոլորտների ղեկավարներին։ Մարզի ղեկավարը հանձնարարել է հանրապետության գործադիր մարմնին ներկայացնել մարզում իրենց պատասխանատու ոլորտներում առկա խնդիրները, առաջարկել այնպիսի ծրագրեր և լուծումներ, որոնք իրատեսական են, օպտիմալ ու ոլորտը երիտասարդացնող։
Համապատասխան ոլորտ ներկայացնող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին Արամայիս Գրիգորյանը կարգադրել է նաև ներկայացնել այն խնդիրները, որոնց առավել հաճախ բախվում են քաղաքացիները։
Այնուհետև մարզպետարանի վարչությունների ղեկավարները հաշվետվություն են ներկայացրել իրենց ոլորտներում առկա առաջնային խնդիրների մասին, որից հետո մարզի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։