Նորություններ
Մեկնարկել են Հնաբերդ-Վերին Արտաշատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները
21.07.2017
Հուլիսի 21-ին տրվել է Հնաբերդ-Վերին Արտաշատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։ Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով և ՀՀ պետական բյուջեով Արարատի մարզպետարանին հատկացված գումարով։
Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Էդիկ Ավետիսյանը և վարչության պատասխանատու աշխատակիցները ներկա են գտնվել Հնաբերդ համայնք մտնող և դեպի Դվինի հնավայր տանող ճանապարհահատվածի սկզբում մեկնարկած աշխատանքների իրականացմանը և տեղում հետևել ընթացքին։
Հիմնանորոգումն իրականացնող <<ՇԻն Պլյուս>> ՍՊԸ-ն և նախատեսում է աշխատանքներն ավարտին հասցնել 46 օրվա ընթացքում։