Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն

27.07.2017

2017 թվականի հուլիսի 29-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը: Տոնավաճառը բացառիկ կարևորություն ունի Երևան քաղաքում գյուղմթերքի մատակարարման համակարգի բարելավման գործում, և նախատեսվում է նման տոնավաճառներ կազմակերպել նաև քաղաքի մյուս շրջաններում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31