Նորություններ
Ամառային հանգստի մեկնեց երեխաների երրորդ խումբը
27.07.2017
Դեռևս ամռան սկզբին Արարատի մարզում մեկնարկած երեխաների ամառային հանգստի երրորդ հերթափոխով հուլիսի 27-ին Հանքավանի <<Հեքիաթային կիրճ>> և <<Խոտորջուր>> մանկական-առողջարարական ճամբարներ մեկնեց 100 երեխա։
ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող այս ծրագրի շրջանակներում մարզի երեք տարածաշրջանների սակավ ապահովված, բազմանդամ, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների երեխաներին ամառային հանգստի ճանապարհեցին Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից ստեղծված աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու բուժաշխատողները երեխաներին կուղեկցեն մինչև ճամբար և այնտեղից ետ կբերեն երկրորդ հերթափոխով Հանքավանում իրենց հանգիստն անցկացրած երեխաներին։