Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

31.07.2017

Հուլիսի 31-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են օրեր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Արարատի մարզում անցկացված խորհրդակցության արդյունքները։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը խոսել է գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, ֆինանսական և մի շարք այլ ոլորտներում ունեցած ձեռքբերումներից, բացթողումններից և նախանշել առաջիկա պլաններն ու արդյունավետ ծրագրերի իրականացման ուղիները։
Արամայիս Գրիգորյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկելով իրենց բնագավառներում իրականացված աշխատանքները, կարգադրել է աշխատանքների իրականացմանն ու պարտականությունների կատարմանը, այսուհետ առավել ևս, մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և չխնայել ոչ մի ջանք։
Այնուհետև մարզի ղեկավարի կողմից մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ ու սահմանվել դրանց կատարման ժամանակահատվածները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45