Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին

08.08.2017

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին։ Այցի նպատակն է եղել համայնքներում իրավունքների պետական գրանցումների հետ կապված առկա խնդիրների, մարզի բնակիչներին անհանգստացնող և խնդրահարույց հարցերի լուծման ուղիների քննարկումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները և համայնքների ղեկավարները:
Մարզպետ Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Մ.Սարգսյանին հրավերն ընդունելու համար, նշելով , որ հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի և կնպաստի հարցերի և խնդիրների արագ ու արդյունավետ լուծմանը :
Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ողջունել է հանդիպման նախաձեռնությունը, ասելով, որ նմանատիպ խորհրդակցություններ արդեն անցկացվել են այլ մարզերում, ինչը թույլ է տվել ծանոթանալ ոլորտում, մասնավորապես մարզերում, տիրող իրավիճակին, վեր հանել բազմատեսակ խնդիրներ: Խորհրդակցության մասնակիցներին մարզպետ Ա.Գրիգորյանը հորդորել է ազատ և անկաշկանդ արտահայտել մտահոգությունները և առաջարկությունները հուզող հարցերի վերաբերյալ:Մ.Սարգսյանը ներկաներին հակիրճ ներկայացրել է կադաստրի համակարգում մինչ օրս կատարված բարեփոխումները՝ նշելով, որ գործընթացները շարունակական են, առաջիկայում նույնպես նախատեսվում է իրականացնել նոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է պետական միջամտության կարիք ունեցող հիմնախնդիրները և բնակչությանը դժվարություններ պատճառող որոշ հարցեր՝ ակնկալելով կոմիտեի միջնորդությունը դրանց լուծման գործում: Համայնքի ղեկավարներն իրենց հերթին կոմիտեի ներկայացուցիչների քննարկմանն են ներկայացրել չափագրման, քարտեզագրման, իրավունքների պետական գրանցումների, տեղեկանքների տրամադրման, փաստաթղթերում հայտնաբերվող անճշտությունների վերաբերյալ հարցեր և արձանագրված այլ դեպքեր: Մարտին Սարգսյանը, տալով հարցերի պատասխանները, առաջարկել է մասնավոր դեպքերը այսուհետ անմիջականորեն քննարկել կոմիտեի համապատասխան պատասխանատուների հետ: Ամփոփելով արդյունքները՝ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտավազդ Օրդոյանը նույնպես անդրադարձել է աշխատանքի ընթացքում առավել հաճախ հանդիպող հարցերին, ոլորտի ցավոտ խնդիրներին և առաջարկություններ արել դրանց լուծման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին մարզպետ Ա. Գրիգորյանը, բավական արդյունավետ համարելով քննարկումը, ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախագահ Մ.Սարգսյանին տրված պարզաբանումների, բնագավառում ծառացած խնդիրների լուծմանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31