Նորություններ
Ծիրանափողը հայուհու շուրթերին
10.08.2017
Սույն թվականի հուլիսի 13-23-ը Լեհաստանի Կելցե քաղաքում տեղի է ունեցել միջազգային երաժշտական 44-րդ փառատոնը, որին մասնակցել են երաժշտական և պարային խմբեր ու անհատ կատարողներ՝ տարբեր երկրներից: Հայաստանը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Տոնիկա» ժողովրդական գործիքների անսամբլը, որի մենակատար-դուդուկահար է հանդիսանում Արարատի մարզի Վանաշեն գյուղի 20-ամյա բնակչուհի Մարինե Թովմասյանը, փառատոնում առաջին պատվավոր տեղն է գրավել և արժանացել ,,Ոսկե եղևնի,, մրցանակի:
Մարինեն Թովմասյանը դուդուկ է նվագում 14 տարեկանից, ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանը, մասնակցել է Հայաստանում և արտերկրում կայացած երաժշտական մրցույթների և փառատոնների:Երիտասարդ դուդուկահարուհու մրցույթի մասնակցությունը հնարավոր է դարձել Արարատի մարզպետարանի և Վանաշենի գյուղապետարանի հովանավորությամբ: