Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանի աջակցությունը Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման և հետմարման աշխատանքներին շարունակվում է /լրացված/

16.08.2017

 Օգոստոսի 18-ի առավոտյան Արարատի մարզպետարանը տրամադրել է վառելիքով լիցքավորված և համապատասխան անձնակազմով համալրված ևս 2 «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ՀՀ ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին տեղափոխել են Խոսրովի արգելոցի տարածք՝ ծխացող օջախների հետմարման աշխատանքներին մասնակցելու նպատակով:

***

Օգոստոսի 17-ի առավոտյան Արարատի մարզպետարանը Խոսրովի արգելոցի տարածքում իրականացվող հետմարման / առանձին հրդեհային օջախների կրկնակի բռնկման բացառման / աշխատանքներին մասնակցելու համար տրամադրել է վառելիքով լիցքավորված և համապատասխան անձնակազմով համալրված ևս 2 «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներ:

***

Օգոստոսի 16-ի առավոտյան Խոսրովի անտառում գտնվող օպերատիվ կառավարման շտաբը Արարատի մարզպետարանին խնդրել է տրամադրել ամենագնաց մեքենաներ՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար ծառայության աշխատակիցներին ծխացող օջախների մոտ տեղափոխելու համար: Մարզպետարանն անմիջապես արձագանքել է. անհրաժեշտ վայր են մեկնել վառելիքով լիցքավորված և համապատասխան անձնակազմով և անհրաժեշտ պարագաներով համալրված «ԶԻԼ-52» և «ԳԱԶ-66» մակնիշի ամենագնացներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31