Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են

16.08.2017

 Օգոստոսի 16-ին ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: ՀՀ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: Այս պահին Խոսրովի արգելոցի տարածքում անձրև չի տեղում, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալներով՝ անձրևը սպասվում է ժամը 19:00-ից հետո: Ինքնաթիռի հետագա թռիչքների և լայնածավալ աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշումը կկայացվի վաղն առավոտյան՝ հետախուզական տվյալների ուսումնասիրության արդյունքում:

ՀՀ ԱԻՆ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31