Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին Արարատի մարզպետարանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն

16.08.2017

Սույն թվականի օգոստոսի 12-ին ժամը 1200-ին ԱԻՆ փրկարար ծառայության մարզային վարչությունից Խոսրովի արգելոցի տարածքում հրդեհ բռնկվելու մասին հաղորդումից անմիջապես հետո մարզպետարանում` մարզպետի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը սկսել է իրականացնել մի շարք կազմակերպչական միջոցառումներ՝ ուղղված ՀՀ ԱԻՆ օպերատիվ շտաբի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Մասնավորապես, գույքագրվել և պատրաստ վիճակի են բերվել պահանջված երեք ամենագնաց բեռնատարներ և 4 թրթուռավոր տրակտորներ, մարզպետարանի կողմից լուծվել են դրանց վառելիքի և համապատասխան մասնագետներով ապահովման և դեպքի վայր տեղափոխման հարցը: Այնուհետև ԱԻ նախարարության ղեկավարության պահանջով ժամը 1500-ի սահմաններում մարզպետի կողմից ձեռք է բերվել 3 տոննա /60 պարկ/ ցեմենտ, որը սկզբում պահեստավորվել է մարզպետարանի հարակից հրապարակում՝ ուղղաթիռով տեղափոխելու նպատակով, սակայն ժամը 1545-ի սահմաններում հանձնարարական է ստացվել նշված քանակությունը տեղափոխել <<Էրեբունի>> օդանավակայան /հրդեհի մարման համար/: 
Մինչև ժամը 2350 ԱԻ նախարարության պահանջով դեպքի վայր են մեկնել համայնքների ղեկավարների կողմից համալրված սպասարկման անձնակազմով 2 «ԳԱԶ-66», 2 «ՈՒՌԱԼ», 2 «ՈՒԱԶ» մակնիշի ամենագնացներ, որոնք տեղափոխել են ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար ծառայության աշխատակիցներին և հարակից համայնքների բնակիչներին /թվով 70 մարդ/: Նույնքան աշխատակիցներով բեռնված բեռնատարներով դեպքի վայր են մեկնել նաև ոստիկանության մարզային ծառայության աշխատակիցներ` ոստիկանապետ Ս. Քոչարյանի և Արարատի մարզպետի տեղակալներ Ա. Վարդանյանի, Հ. Բաբայանի գլխավորությամբ:
Հաջորդ օրը առավոտյան ևս պահանջ է առաջացել ամենագնացների և ջրի տարաների, և մարզպետի կողմից օպերատիվ կերպով հարցը լուծում է ստացել: Ի դեպ, մարդկանց և անհրաժեշտ պարագաների տեղափոխումն իրականացվել է համայնքների ղեկավարների «Նիվա» և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներով:
Մարզպետարանի ազդարարմամբ նույն գիշեր դեպքի վայր են սկսել ժամանել Ուրցաձոր համայնքի հարակից 12 համայնքապետարանների աշխատակիցներից և կամավորներներից կազմված խմբեր՝ շուրջ 200 մարդ: Նույն օրը մարզպետ Արամայիս Գրիգորյանի ջանքերով ձեռք են բերվել և կամավորներին տրամադրվել սրսկիչներ , 250լ վառելիք, 35 հատ ջրի 20 և 30 լիտրանոց տարաներ, 2 հատ 1 տ տարողությամբ պլաստիկ բաքեր, 100 բահեր և կտորից պարկեր:
Օգոստոսի 14-ին առավոտյան ժամը 0700-ին մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակիցները մարզի Արտաշատի և Արարատի տարածաշրջանների 51 համայնքների ղեկավարների / ընդհանուր թվով ՝ 500-550 մարդ/ հետ միասին եղել են տեղում և կատարել իրենց առջև դրված հանձնարարականները մինչև համապատասխան դադար-հրահանգը:
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող զինվորականներին և փրկարար ուժերին այդ օրերի ընթացքում մարզպետարանի կողմից պարբերաբար մատակարարվել է ջուր, սնունդ և անհրաժեշտ պարագաներ: Դեպքի վայրում մշտապես հերթապահություն են իրականացրել մարզի առողջապահական հիմնարկների բուժանձնակազմերը՝ առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պարագաներով և դեղորայքով համալրված: 
Հրդեհի օրերին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով, պարբերաբար այցելել է Խոսրովի արգելոցի տարբեր հատվածներ, ձևավորված օպերատիվ շտաբում տվել նոր հանձնարարականներ, առաջարկություններ արել հրդեհաշիջման աշխատանքները ճիշտ ուղղությամբ տանելու վերաբերյալ, ինչպես նաև լուծումներ տվել բազմաթիվ առաջացած հարցերին և խնդիրներին, իսկ շտաբի աշխատանքները տեղում համակարգել է մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը:
Ավելացնենք, որ այս ընթացքում տարբեր համայնքներից հազարավոր կամավորներ պատրաստակամ սպասել են մարզպետարանի լրացուցիչ հրահանգների, սակայն եղանակային պայմանների և անտառի ռելիեֆի առանձնահատկություններով պայմանավորված ստեղծված իրավիճակում, ինչպես նաև մարդկային կյանքերի անվտանգության նկատառումներից ելնելով, ՀՀ ԱԻՆ ղեկավարության հրահանգով նոր գործողություններ չեն ձեռնարկվել :
Այս օրերին որոշ լրատվական կայքեր /armenpress.am, 1in.am, tert.am, 168.am,armlur.am, slaq.am / նույնպես անդրադարձել են Արարատի մարզպետի և մարզպետարանի կողմից կատարվող աշխատանքներին:


https://armenpress.am/arm/news/901716/qamin-dzhvaracrel-e-khosrovi-argelocum%C2%A0-hrdehi-marumy.html

http://www.tert.am/am/news/2017/08/14/Fire-Xosrov/2457006

http://www.1in.am/2190826.html

http://armlur.am/720951/

https://168.am/2017/08/14/829672.html

http://www.slaq.am/arm/news/1194273/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07