Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի սահմանապահ ջոկատի երիտասարդ սպաների ընդունելություն Արարատի մարզպետարանում

18.08.2017

Օգոստոսի 17-ին ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի Արտաշատի սահմանապահ ջոկատի երիտասարդ սպաներին՝ ջոկատի հրամանատարի տեղակալներ գնդապետ Սերգեյ Կլյուշինի և փոխգնդապետ Եվգենի Ալունտեվի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը և մարզպետի օգնական Սարգիս Ղազարյանը:
Եիտասարդները վերջերս են ավարտել բարձրագույն զինվորական ուսումնական հաստատությունները և ծառայության անցել Արտաշատի սահմանապահ ջոկատում: Հանդիպման նպատակը եղել է ծանոթանալ ՀՀ Արարատի մարզին, նրա առանձնահատկություններին, ներուժին, հաջողություններին և ձեռքբերումներին:
Աշոտ Վարդանյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի և իր անունից ողջունել է երիտասարդ սպաներին և ցանկացել հաջողություններ՝ խիստ պատասխանատու և բարդ աշխատանքում: Մարզպետի տեղակալը հավաստիացրել է, որ Արարատի մարզպետարանը մշտապես պատրաստ է աջակցել ջոկատի առջև ծառացած խնդիրների լուծմանը:
Այնուհետև մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը ներկայացրել է Արարատի մարզը, նրա գյուղատնտեսական, արդյունաբերական հնարավորությունները և զարգացման հեռանկարները, պատմամշակութային առանձնահատկությունները և պատասխանել հետաքրքրող այլ հարցերի:
ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի սահմանապահ ջոկատի հրամանատարի տեղակալները շնորհակալություն են հայտնել Աշոտ Վարդանյանին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ ծառայության ընթացքում կներդնեն ողջ ուժերը՝ ՀՀ պետական սահմանն անառիկ պահելու գործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36