Նորություններ
Մարզպետի տեղակալն ընդունել է Արարատի բազեականներին
22.08.2017
Օգոստոսի 21-ից 27-ը Ծաղկաձորում կընթանա «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ Այն այս տարին հոբելյանական է, քանի որ նշվում է հավաքի 15-ամյակը: 15-ամյա «Բազեն» այս տարիների ընթացքում համախմբել է ավելի քան 8500 երիտասարդի՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից ու Ջավախքից: Այս տարի հավաքին կմասնակցի 18-30 տարեկան մոտ 405 երիտասարդ, ովքեր մեկ շաբաթ շարունակ կմրցեն տարբեր սպորտաձևերում և խաղերում:
Օգոստոսի 21-ին` Ծաղկաձոր մեկնելուց առաջ, Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը հյուրընկալել է Արարատ մարզի բազեականներին` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնի համակարգող Անդրանիկ Եսայանի գլխավորությամբ: Ընդունելությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները: Իլյիչ Շադյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ողջունել և հաջողություններ է մաղթել «Բազե-2017» հավաքի մասնակիցներին :
Իրենց հերթին Արարատի ջոկատում ընդգրված 8 բազեականները խոստացել են, որ մարզի պատիվը բարձր պահելու և հաղթանակներով վերադառնալու համար կներդնեն ողջ ուժերը և կարողությունները:Ջոկատի մասնակիցները մրցելու են շախմատ, բազկամարտ, պարանի ձգում, նկարչություն, երգ և այլ անվանակարգերում: