Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարզաբանում

22.08.2017

<<Ժողովուրդ>> օրաթերթում այսօր հրապարակված <<Նախկին նախարարն ընդդեմ գործողի>> հոդվածի կապակցությամբ պարզաբանում ենք, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու նպատակով <<Խոսրովի անտառ>> մեկնած մարզպետարանի աշխատակիցներն ու Արարատի մարզի համայնքների ղեկավարներն իրենց լիազորությունների և իրավասությունների շրջանակներում իրենց առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացրել են :Նախարարը պետք է իմանա, որ մարզի բնակչությունը մարզպետի գլխավորությամբ դրսևորել է բարի կամք, մարդասիրություն և մեծ մասշտաբով մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին. մեր ամբողջ աշխատանքները համաձայնեցրել ենք ՀՀ ԱԻ նախարարի կամ Ճգնաժամային կենտրոնի ղեկավարի հետ, որպեսզի խուսափենք ավելորդ խնդիրներից և կորուստներից: Եվ քանի որ մամուլում եղան պատվերներ (հիմա արդեն պարզվեց, թե պատվիրատուն ով է), մենք անընդհատ մեր կատարած աշխատանքները և օգնությունը ներկայացրել ենք մեր պաշտոնական կայքում, որպեսզի ոմանց համար դա տեսանելի լինի:
Կարծում ենք, որ բնապահպանության նախարարը իր շուրջը պետք է փնտրի մեղավորներին և հարց տա ինքն իրեն` ինչից է առաջացել հրդեհը, ում անփութությունից, և միգուցե իր մեջ ուժ գտնի ու ընդունի իր մեղքը: Եվ կարծում ենք, որ բնապահպանության նախարարը ընդամենը պիտի կարողանար շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին:
Քանի որ խոսք էր գնում համայնքի ղեկավարների մասին, պարոն Մինասյանը պետք է իմանար, որ նման իրավիճակներում համայքնի ղեկավարները նույնպես կատարում են ճգնաժամային կենտրոնի ղեկավարի հանձնարարականները, և այս իրավիճակում ավելորդ անգամ ցույց տալ, թե ինքն էլ է նախարար, կարծում ենք, տեղին չէ: Պարոն նախարարը պետք է հարցներ նաև իր ենթականերին, օրինակ, <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցի տնօրենին, թե այդ օրերին համագործակցված աշխատել են մարզպետի հետ, թե ոչ: Մարզպետը իր բարձր դիրքերից երբեք չի իջել և չի իջնելու:
Հիշեցման կարգով հուշենք, որ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները ՀՀ բնապահպանության նախարարության սուրբ պարտականությունն է:
Եվ վերջում ուզում ենք մարզպետի և մարզի բնակչության անունից հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԻ նախարար պարոն Դ. Տոնոյանին, ճգնաժամային կենտրոնի բոլոր աշխատակիցներին և այն մարդկանց, ովքեր մասնակցել և օգնություն են ցուցաբերել հրդեհաշիջման աշխատանքներին :

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
22.08.2017թ.
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:56:55