Նորություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ինտենսիվ այգիների հիմնման ծրագիր
24.08.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ:
Ծրագրին կարող են դիմել բոլոր ցանկացողները: Ծրագրի պայմաններն են՝
- Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու է տարեկան 5% տոկոսադրույքով վարկ,
- վարկը տրամադրվելու է 5 տարի ժամկետով,
- վարկը տրամադրվելու է առավելագույնը 10 հեկտարի վրա այգի հիմնելու համար:
Մանրամասները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքում