Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
31.08.2017
Սիրելի´ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդն առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի և ուսուցչի հանդեպ: Գիտելիքի և կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը:
Այսօր գիտելիքն ու կրթությունն ամենաթանկ կապիտալն ու մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են: Պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է: Մենք բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունենք մասնակցելու հայրենասեր, բանիմաց ու կիրթ հասարակության կայացմանը:
Սիրելի´ դպրոցականներ, այս հանդիսավոր օրը ողջունելով բոլորիդ՝ լիահույս եմ, որ ուսման մեջ ունեցած ձեռքբերումներով ու հաջողություններով դուք կկառուցեք մեր վաղվա օրը` մեր երկրի ապագան:
Սիրելի´ մանկավարժներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում` Հայաստանի վաղվա քաղաքացուն դաստիարակելու պատասխանատու առաքելությունը պատվով կատարելու համար:
Արամայիս Գրիգորյան
ՀՀ Արարատի մարզպետ