Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին

03.09.2017

Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին հնչել է առաջին զանգը ` ազդարարելով 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը: Գիտելիքի օրվա կապակցությամբ բոլոր կրթօջախներում տարաբնույթ հանդիսավոր արարողություններ են կազմակերպվել:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են դպրոցներ, մասնակցել տոնական հանդիսություններին: Նրանք ողջունել են միջոցառումների մասնակիցներին և փոխանցել Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով մարզի 107 հանրակրթական դպրոցներում նախնական կոմպլեկտավորմամբ ձեւավորվել է 1638 դասարան՝ 33141 աշակերտով: Առաջին դասարան է ընդունվել 3660 աշակերտ: Բոլոր առաջին դասարանցիները լիովին ապահովվել են նոր դասագրքերով: Դպրոցներից ներկայացված հայտերին համապատասխան ժամանակին ստացվել և բաշխվել են դասագրքերը: Մարզի մի շարք դպրոցներում նոր ուսումնական տարվա սկզբին ընդառաջ իրականացվել են վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ, կրթօջախների նյութատեխնիկական բազաները հարստացվել են նոր գույքով և սարքավորումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45