Նորություններ
«Ադիբեկյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը կշարունակի աջակցել Արարատի մարզին
05.09.2017

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է «Ադիբեկյան ընտանիք զարգացման հիմնադրամ» (AFFA) բարեգործական կազմակերպության ներկայացուցչին՝ Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետի խորհրդական Գարիկ Վարդանյանը:
Այցի նպատակն է եղել մարզպետի հետ քննարկել մարզի համար հրատապ և առաջնահերթ համարվող գյուղատնտեսության, բնապահպանության, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանն աջակցող ծրագրերի իրականացման ուղիները:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել է կազմակերպության նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնել Արարատի մարզին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության համար և հավաստիացրել, որ մարզպետարանը կաջակցի հիմնադրամի ծրագրերի իրագործմանը:
Հիմնադրամի տնօրենը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ արդյունավետ համագործակցությունը կօգնի նպատակային և թիրախավորված գործունեություն ծավալել՝ ի նպաստ մարզի զարգացման: Ստեփան Հովհաննիսյանը հավելել է, որ համագործակցության շրջանակներում հիմնադրամի կողմից առաջիկայում կներկայացվի իրականացվելիք ծրագրերի փաթեթ: