Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը

11.09.2017

Սեպտեմբերի 11-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություն են ներկայացրել իրենց վերահսկողության տակ գտնվող ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մասին։
Գյուղատնտեսության, քաղաքաշինության, կրթության, ֆինանսական և այլ ոլորտների պատասխանատուները ներկայացրել են համապատասխան բնագավառներում իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների համառոտ նկարագիրը՝ մատնանշելով ձեռքբերումներն ու թերացումները, ինչպես նաև նախանշելով առկա խնդիրների վերացման ուղիները։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է պատասխանատվության ենթարկել այն ընկերություններին, որոնք մարզային շինօբյեկտների վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում ունեցել են թերացումներ կամ անպատասխանատու վերաբերմունք։ Մարզի ղեկավարը խիստ և անաչառ վերահսկողության հանձնարարականներ է տվել նաև կրթության և առողջապահության բնագավառների ղեկավարներին ոլորտային թերացումները, սուբյեկտիվ և խնդրահարույց գործընթացները բացառելու կամ վերացնելու համար։
Մարզի համայնքների բյուջեների քննարկման գործընթացների հետ մեկտեղ աշխատանքային խորհրդակցությանը ներկայացվել են նաև մարզի տարբեր համայնքներում խմելու ջրի հետ կապված հարցերը, ինչպես նաև հանրագումարի են բերվել նախորդ շաբաթվա ընթացքում կայացած սպորտային և մշակութային մի շարք իրադարձությունների՝ Տարեցների հանրապետական մրցումների, Դիլիջանում կայացած <<Մշակութային վերածնունդ>> փառատոնին Արարատի մարզի մասնակցության, ավտոմոբիլների լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության 3-րդ փուլի արդյունքները։
Խորհրդակցության ընթացքում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է խաղողի մթերման գործընթացներին, ապա հանձնարարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից նախատեսվող ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի պայմանների մասին հանգամանորեն և արագ կերպով տեղյակ պահել շահագրգիռ կազմակերպություններին։
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը տվել է նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:11:36