Նորություններ
Արարատի մարզի թիմը մասնակցել է <<Տարեցների հանրապետական խաղեր>> մրցույթի եզրափակիչ փուլին
11.09.2017
Տարեց բնակչության առողջության ամրդապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման նպատակով Ծաղկաձորում անցկացվել է Տարեցների հանրապետական խաղերի վերջին՝ հանրապետական փուլը։ 63-ից բարձր տարիքային շեմը ներկայացնող անձանցից (6 տղամարդ և 4 կին) ձևավորված մարզային թիմն իր ուժերն է չափել շաշկի, նարդի, դարթս և շախմատ մարզաձևերում։
Օգոստոսի 7-10-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացած մրցումներում Արարատի մարզի թիմը ցուցաբերել է բարձր արդյունքներ և վերադարձել շնորհակալագրերով և դրամական պարգևներով: