Նորություններ
<<Մշակութային վերածնունդ փառատոնում>> Արարատի մարզը ճանաչվել է լավագույնը
11.09.2017
Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացել է <<Մշակութային վերածնունդ>> հանրապետական ավանդական 6-րդ փառատոնը։
Փառատոնին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի, Արցախի և սփյուռքի ներկայացուցիչ գորգագործ վարպետները, ցուցադրվել տարածաշրջանի կերպարվեստի, գորգարվեստի բացառիկ նմուշներ և ձեռարվեստի այլ ստեղծագործություններ։
Հանրապետական փառատոնի ընթացքում առանձին տաղավարներում կազմակերպվել են բազմազան հյուրասիրություններ,ինչպես նաև յուրաքանչյուր մարզի տաղավարներում և առանձին բեմահարթակում մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց գեղարվեստական ինքնագործունեությունը։
Մշակութային այս իրադարձությանը Արարատի մարզը ներկայացրել են Նորաշեն համայնքն ու Արտաշատի արտադպրոցական աշխատանքների կենտրոնը։ <<Լավագույն տաղավար>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Նորաշեն համայնքը, Արտաշատի արտադպրոցական աշխատանքների կենտրոնի կողմից ներկայացված աշխատանքները նույնպես համարվել են լավագույնը։