Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Մշակութային կանգառը>> Արարատի մարզում շարունակում է իրականացնել իր առաքելությունը

12.09.2017

ՀՀ մշակույթի նախարարության <<Մշակութային կանգառ>> ծրագիրը 2017թ․ հունվարից մինչ օրս ՀՀ մարզերում և Արցախի հանրապետությունում իրականացրել է 100-ից ավել միջոցառում։ Մշակույթի համաչափ զարգացման ու մշակութային կյանքի հասանելիության ապահովման առաքելությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում 2017թ․ հունվարից մինչ այժմ Արարատի մարզի տարբեր համայնքների մշակութային հաստատություններում, զորամասերում ևս կազմակերպվել են թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ։ Մասնավորապես Արտաշատ, Վեդի, Արարատ համայնքների վերոհիշյալ հաստատություններում ելույթ են ունեցել <<Կոմիտասի անվան պետական քառյակը>>, <<Հայաստանի պարի պետական անսամբլը>>, <<Կամերային երաժշտության ազգային կենտրոնը>>, ցուցադրվել գեղարվեստական և փաստագրական ֆիլմեր։
Արտաշատ և Արարատ քաղաքային համայնքներում  վերոհիշյալ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 12-ին և 26-ին հյուրախաղերով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35