Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Վեդու բժշկական հաստատություններում

12.09.2017

 Սեպտեմբերի 12-ին Արամայիս Գրիգորյանն այցելել է Վեդու բժշկական կենտրոն և Վեդու ծննդատուն՝ դեռևս 2017թ. հունիսից այս հաստատություններում մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Արարատի մարզպետին ուղեկցել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչները:
Մարզի ղեկավարը շրջել է հիմնանորոգման աշխատանքների մեջ գտնվող հիվանդասենյակներում, վիրահատական սրահներում, ինտենսիվ պալատներում , նաև հանդիպել և զրուցել վերոհիշյալ հաստատությունների բուժանձնակազմերի հետ:
ՀՀ կառավարության կողմից Արարատի մարզպետարանին հատկացված բյուջեով ընթացող հիմնանորոգվող աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջում: Վեդու ԲԿ-ի հիմնանորոգումն իրականացնող <<Մեծ հիմք>> ԱԿ-ն, ըստ պայմանագրի, շինարարական աշխատանքները կավարտի հոկտեմբեր ամսին, Վեդու ծննդատան հիմնանորոգումն իրականացնող <<Գոռ Պլաստ>> ընկերությունը՝ դեկտեմբերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35