Նորություններ
<<Բաց դռների օր>> Պարույր Սևակ համայնքում
13.09.2017
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ Պարույր Սևակ համայնք են այցելել <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոնի մասնագետները։ Երևանից ժամանած բարձրակարգ մասնագետները անվճար հիմունքներով իրականացրել են խորհրդատվություն և հետազոտություն՝ ընդունելով սահմանամերձ համայնքի բնակիչներին։
Բարեգործական ծրագրի շրջանակներում ակնաբուժական խորհրդատվություն է ստացել 29 մարդ, անոթավիրաբուժական խորհրդատվություն՝ 23 մարդ, իսկ նյարդաբաններին և թերապևտներին դիմել է 19 և 6 հիվանդ։ Ավելացնենք նաև, որ ևս 28 բնակիչ հնարավորություն է ստացել անվճար անցնելու սրտի ԷՍԳ՝ էլեկտրասրտագրական հետազոտություն։