Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել է Մասիս քաղաքի թիվ երկու հիմնական դպրոցի մարզադահլիճը

14.09.2017


Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում նոր ուսումնական տարին սկսել են հիմնանորոգված մարզադահլիճի բացմամբ։
Ֆիզկուլտուրա առարկայի շրջանակներում դասապրոցեսի լիարժեք կազմակերպման ու անցկացման համար նախատեսված հարմարավետ մարզասրահի առկայության հետ մեկտեղ վերանորոգվել են հանդերձարաններն ու կառուցվել նոր սանհագույցներ։ Հիմնանորոգումը կյանքի է կոչվել դպրոցի շրջանավարտ, կառավարման խորհրդի անդամ Վարդգես Մարտիրյանի շնորհիվ և <<Պոլսի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության>> ֆինանսավորմամբ։
Օրեր առաջ դպրոցի աշակերտները հյուրընկալել էին միության անդամներին և իրենց ջանքերով կազմակերպված ցերեկույթի միջոցով շնորհակալանքի խոսք ուղղել հարմարավետ մարզադահլիճ ունենալու հնարավորություն ընձեռելու համար։
Ավելացնենք, որ<<Պոլսի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության>> և Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, և ձևավորված բարի ավանդույթներն ու իրականացված ծրագրերը խոստանում են շարունակական բնույթ կրել։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 19:25:27