Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այգեպատ համայնքում տեղակայվել է ավագանու նիստերի առցանց հեռարձակման համակարգ

14.09.2017

Սեպտեմբերի 13-ին Այգեպատ համայնքի բնակիչներին է ներկայացվել aygepat.am պաշտոնական կայքը: Տեղեկատվական համակարգերի կիրառման ոլորտում հանդես գալով ինքնուրույն նախաձեռնությամբ և հայթայթելով ինքնուրույն դրամաշնորհներ՝ Այգեպատը հանդիսանում է Արարատի մարզի առաջին գյուղական համայնքը, որտեղ այսուհետ նաև կիրականացվեն ավագանու նիստերի առցանց հեռարձակումներ:
Կայքի շնորհանդեսին ներկա են եղել Արարատի մարզպետարանի ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Հրանտ Առաքելյանը, <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և այլն:
Համայնքի ներքին աշխատանքները կազմակերպելու, բյուջեի և համայնքային գույքի, մարդկային ռեսուրսների կառավարման հնարավորություն ընձեռող կայքի շնորհիվ այսուհետ համայնքի բնակիչներին հասանելի կլինեն ոչ միայն ավագանու նիստերն առցանց հեռարձակմամբ հետևելու հնարավորությունը, այլև նրանց կայացրած որոշումները: Ընդ որում, Aygepat.am էլեկտրոնային կայքում գրանցվելու միջոցով այգեպատցիները կարող են անմիջական մասնակցություն ունենալ համայնքային կյանքին, արձագանքել, կարծիքներ գրել և տեղեկատվական բազային տիրապետել իրենց իսկ տանից:
Այգեպատ համայնքի մշակույթի տան դահլիճում սեպտեմբերի 13-ին կազմակերպված հանդիպման ընթացքում Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրել են կայքի բաժիններն ու դրանից օգտվելու մեխանիզմները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45