Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատում մեկնարկել է ՀՀ մարզերում և Արցախի հանրապետությունում անցկացվող ամենամյա մարզական փառատոնը

15.09.2017

Սեպտեմբերի 15-ին Արարատ քաղաքում մեկնարկել են  մարզական փառատոնի մրցումները։
Փառատոնը նշանավորվել է բացման հանդիսավոր արարողությամբ և հանդիսավոր շքերթով, որից հետո, ըստ ծրագրի, մրցումների մասնակիցներն իրենց ուժերն են չափել կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, կոխ-ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, մասսայական վազքարշավ մարզաձևերում։
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից ամեն տարի անցկացվող փառատոնին մասնակցում են հանրապետության 48 քաղաքներն ու ԱՀ -ի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Ավելացնենք, որ փառատոնի կազմակերպումն ու անցկացումն իրագործում են ՀՀ մարզպետարանները, իսկ նախապատրաստման ու անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։
Այսօր մեկնարկած մրցումները մեր մարզում կընթանան մինչև սեպտեմբրի 20-ը, որից հետո մրցանակային տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն մրցանակներով և հավաստագրերով։
Փառատոնի ծրագրով ՝ սեպտեմբերի 16-ին մարզական մրցումներ կանցկացվեն մարզային մյուս քաղաքում՝ Մասիսում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:46:12