Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունել է բարեգործներ Արշալույս Ճգնավորյանին և Էրվին Ազենբաուերին

15.09.2017

 Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է բարեգործ ամուսիններ դոկտոր Արշալույս Ճգնավորյանի և դոկտոր Էրվին Ազենբաուերի հետ։ Մարզի ղեկավարը ողջունել է հյուրերին և շեշտել, որ նրանց ընտանիքի շնորհիվ Արտաշատ քաղաքի Հ.Ճգնավորյանի անվան N5 հիմնական դպրոցում իրականացվել են մի շարք բարեգործական ծրագրեր։ Այնուհետև հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր։
 Արամայիս Գրիգորյանի հետ հանդիպումից հետո մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Խ.Աղաբեկյանի հետ միասին բարեգործ ամուսիններն այցելել են Արտաշատ քաղաքի N5 հիմնական դպրոց, հանդիպել ուսուցչական կոլեկտիվի հետ։
 Բարեգործների միջոցներով դպրոցում տարիներ առաջ ստեղծվել է բարեգործական հիմնադրամ, որի նպատակը դպրոցական շենքի վերանորոգման աշխատանքներին, դպրոցի նյութատեխնիկական բազայի համալրմանն աջակցելն ու դպրոցի սոցիալապես անապահով երեխաներին ու մանկավարժներին սոցիալական օգնություն ցուցաբերելն է։ Արշալույս Ճգնավորյանը և Էրվին Ազենբաուերը դպրոց իրենց հերթական այցի ժամանակ տեղեկացել են հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված աշխատանքների ընթացքին և ստեղծել բարեգործական հիմնադրամի նոր խորհուրդ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23