Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

6 միավոր տեխնիկա՝ Գյուղատնտեսական լիզինգի ծրագրի Արարատի մարզի շահառուներին

15.09.2017

<<Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալութան՝ լիզինգի պետական աջակցության>> ծրագրի շրջանակում ս․թ ապրիլից առ այսօր Արարատի մարզի շահառուներին տրամադրվել է 6 միավոր տեխնիկա։ Ազատավանի համայնքապետարանը, Վանաշեն, Սուրենավան, Ուրցաձոր, Հովտաշատ համայնքների գյուղացիական տնտեսությունները ձեռք են բերել 6 միավոր տեխնիկա՝ տրակտոր։
Կառավարության կողմից իրականացվող ծրագրի նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, որը նպաստավոր պայմաններ կստեղծի գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար։
Ավելացնենք, որ ծրագրի շրջանակներում 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս լիզինգային տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով (կախված տեխնիկայի տեսակից) տնտեսվարողները կարող են ձեռք բերել ոչ միայն տարբեր մակնիշի տրակտորներ, այլև հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15