Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորաշենում նշվել է Խաչվերացը

18.09.2017

Արարատի մարզի Նորաշեն համայնքում սեպտեմբերի 17-ին նշել են հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Խաչվերացը։
Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։
Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձին և Գողգոթայում կանգնեցմանը նվիրված տոնը Նորաշեն համայնքում նշանավորվել է հանդիսավոր տոնակատարությամբ։
Միջոցառման սկզբում Տեր Մխիթար քահանա Ալոյանը Տերունական աղոթք է հնչեցրել առ Աստված, օրհնել ներկաներին և շնորհակալություն հայտնել Գրիգորյան եղբայրներին պատվելու և ներկա գտնվելու համար։ Տեր Մխիթար քահանա Ալոյանը հույս է հայտնել նաև, որ առաջիկայում կվերականգնվի գյուղի միակ եկեղեցին՝ Սուրբ Հովհաննեսը, որը թեև փլուզված է, սակայն ամեն տարի հյուրընկալ կերպով է ընդունում իր հյուրերին ու բնակիչներին։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, ասել է, որ մշտապես կանգնած է նորաշենցիների կողքին և պատրաստ  է աջակցելու համայնքի շենացմանն ու զարգացմանը։
Արդեն երրորդ տարին անընդմեջ Նորաշեն համայնքում նշվող միջոցառումը շարունակվել է մինչ ուշ երեկո։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45