Նորություններ
Մարզական մրցումներ Վեդի և Արտաշատ քաղաքներում
20.09.2017
Սեպտեմբերի 19-ին և 20-ին Արարատի մարզի Վեդի և Արտաշատ քաղաքներում ևս մարզական փառատոնի ծրագրով կայացել են մրցումներ։ Դեռևս սեպտեմբերի 15-ին Արարատ քաղաքում մեկնարկած մրցումներն ընդհանուր առմամբ մարզի բոլոր չորս քաղաքներում աչքի են ընկել մասնակիցների ակտիվությամբ։
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից ամեն տարի անցկացվող փառատոնին մասնակցում են հանրապետության 48 քաղաքներն ու ԱՀ -ի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Ամենամյա փառատոնի ծրագրում ընդգրկված են կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, կոխ-ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, մասսայական վազքարշավ մարզաձևերը։