Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ

20.09.2017

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ կարևորագույն օրվա՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։ Հայ ժողովրդի միասնականության, ամուր կամքի և համառ պայքարի շնորհիվ ձեռք բերված անկախությունը պիտի ամրանա պետականության արժևորման գիտակցումով և լուսավոր ապագա կերտելու անխախտ ձգտումով։
Վստահ եմ, որ, չնայած առկա մարտահրավերներին, մենք ազգովի ու հետևողական ջանքերով ենք հասնելու մեր պետականության հզորացմանը՝ ապավինելով մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը։
Կրկին ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ անկախության 26-ամյակի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարօրություն։
 

 
Արամայիս Գրիգորյան
ՀՀ Արարատի մարզպետ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36