Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառում Վեդի քաղաքում

22.09.2017


Սեպտեմբերի 21-ին միջոցառումներ են տեղի ունեցել Արարատի մարզի տարբեր համայնքներում։
Վեդի քաղաքում սեպտեմբերի 21-ը նշանավորվել է ՀՀ Անկախության օրվան նվիրված տոնակատարությունների անցկացմամբ։ Մինչ այդ, միջոցառման մասնակիցները՝ Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի գլխավորությամբ,ծաղիկներ են խոնարհել 2016թ․ քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորներին նվիրված հուշակոթողին։
Այնուհետև քաղաքի մշակույթի տան դահլիճում կայացել է ցերեկույթ, և բացման խոսքով հանդես է եկել Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը՝ շնորհավորելով ՀՀ Անկախության տոնը և քառօրյա մարտական գործողությունների 15 վեդեցի մասնակիցների պարգևատրել հուշանվերներով։ Միջոցառումը եզրափակվել է տոնական համերգով, որի ընթացքում կատարումներով հանդես են եկել Վեդու մշակույթի տան սաները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15