Նորություններ
ՀՀ Անկախության տոնին նվիրված զինվորական շքերթ Արարատ քաղաքում
22.09.2017
ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի միջոցառումներից անմասն չի մնացել նաև Արարատ քաղաքը։ Սեպտեմբերի 21-ը այստեղ նշանավորվել է քաղաքի կենտրոնական հրապարակում կայացած տոնական զինվորական շքերթով։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, քաղաքապետ Հայկ Հայկյանը, սպաներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ,հյուրեր։
Միջոցառման սկզբում մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել անկախության ձեռք բերման ու հաստատման ճանապարհին զոհված բոլոր նվիրյալների հիշատակին և ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի արձանին։
Ծաղկեդրման արարողությանը հաջորդել է հանդիսավոր շքերթը, որին հետևել է արարատցի երեխաների կատարումներով ու սպորտային ցուցադրություններով համեմված տոնական համերգը։