Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեն Բենիամինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

22.09.2017

Մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր Արտաշատի քաղաքապետարանի աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բենիամինյանին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի 1043-Ա որոշմամբ Կարեն Գագիկի Բենիամինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ով համայնքը ղեկավարելու է մինչև նոյեմբերի 5-ը: 2017 թվականի նոյեմբերի 5-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Աբրահամյանը հրաժարական էր ներկայացրել:

Արամայիս Գրիգորյանը շնորհավորել է Կարեն Բենիամինյանին նոր պաշտոնում նշանակավելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա կարողանալու է պատշաճ կերպով իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները: Մարզպետը նշել է, որ լինելով հանրապետական կուսակցության երիտասարդ թիմի և Արտաշատ քաղաքի ավագանու անդամ՝ Կարեն Բենիամինյանը հասցրել է իրեն դրսևորել որպես քաղաքականապես ակտիվ, շփումների պատրաստ, քաղաքի և մարզի խնդիրների համար մտահոգ և դրանց լուծումներ տալու պատրաստակամ երիտասարդ:

Իր խոսքում մարզպետը կարևորել է հանդիպումների միջոցով համայնքի ղեկավարի և բնակիչների հետ սերտ շփումը, ինչը նպաստում է բնակչության շահերից բխող որոշումներ կայացնել և նախանշել իրականացվելիք աշխատանքներն ըստ առաջնահերթության: Անդրադառնալով Արտաշատ քաղաքի դեռևս չլուծված խնդիրներին՝ Արամայիս Գրիգորյանն ընգծել է, որ Արտաշատը որպես մարզկենտրոն մշտապես պիտի բոլորի ուշադրության կենտրոնում լինի, և շարունակ պիտի աշխատանքներ տարվեն քաղաքի բարենորոգման, խնդիրների լուծման և բնակիչների առօրյան ավելի բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ:

Աշխատանքային հաջողություններ մաղթելով քաղաքապետի պաշտոնակատարին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել նաև քաղաքապետի տեղակալ Իսահակ Գրիգորյանին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին քաղաքապետի բացակայության ժամանակ ծանրաբեռնված և պատասխանատու կերպով կատարած աշխատանքների համար :

Կարեն Բենիամինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար, հավաստիացրել , որ քաջ գիտակցում է , թե ինչ աշխատանք է իրեն սպասվում և վստահեցրել, որ, լավ ծանոթ լինելով համայնքի խնդիրներին՝ կգործադրի բոլոր ջանքերը՝ համախմբված աշխատանքով թեթևացնելու քաղաքի և քաղաքի բնակիչների հոգսերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15