Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Չինարենի դասընթացներ Զորակի միջնակարգ դպրոցում

23.09.2017

2017թ ուսումնական տարվա սկզբից Արարատի մարզի Զորակ համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները հնարավորություն են ստացել սովորելու ժամանակակից ամենատարածված լեզուն՝ չինարենը, որով խոսում է շուրջ 1,213 միլիարդ մարդ։
Զորակ համայնքի դպրոցում դեռևս անցյալ տարի բացված չինական մշակույթի կենտրոնում աշակերտները շաբաթական երկու օր մասնակցում են չինարենի դասընթացներին։ Լեզվաիմացության, մշակութային հաղորդակցման, չին ժողովրդի ազգային ավանդույթներին ու սովորույթներին սերտորեն առնչվելու նպատակով իրականացվող դասընթացներն արդեն իսկ չինական մշակույթի կենտրոն են բերել 22 դպրոցականի։ Ըստ դասընթացավար, Վ․Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողուհի Լիանա Գրիգորյանի՝ աշակերտները դասերին հաճախոււմ են մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ։ Չինարենի ուսուցման հետ միասին կենտրոնում արդեն իսկ նախապատրաստվում են աշակերտների մասնակցությամբ հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումների անցկացմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15