Նորություններ
Արամայիս Գրիգորյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է ստացել Վոլժսկի քաղաքի ղեկավարի կողմից
23.09.2017
Սեպտեմբերի 22-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունել է Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի <<Արարատ>> ազգամշակութային ինքնավար միության նախագահ Հրաչյա Ներսիսյանին։ Ներսիսյանը մարզի ղեկավարին է փոխանցել Վոլժսկիի քաղաքապետ Ի․Ն․ Վորոնինի կողմից Արամայիս Գրիգորյանին և ողջ հայ ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ։
Ուղերձում նշվում է, որ այս տոնական օրը կրկին հիշեցնում է ամբողջ աշխարհին, որ Հայաստանին ու Ռուսաստանին կապում են խորը արմատներ ունեցող ամուր բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ։ Ուղերձում Վոլժսկիի ղեկավարությունը հույս է հայտնել նաև, որ ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ հիմնվելով փոխադարձ վստահության, օգնության ու համագործակցության հիման վրա։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել է Հրաչյա Ներսիսյանին և շնորհակալություն հայտնել Վոլժսկիի ղեկավարությանը շնորհավորանքի ու ջերմ խոսքերի համար։ Կարևորելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ու երկու երկրների հարաբերությունները՝ մարզի ղեկավարը հույս է հայտնել, որ ձևավորված ավանդույթները կշարունակվեն նոր դրսևորումներով և կընդգրկեն նոր ու հեռանկարային բնագավառներ։