Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բուրաստանում կիրագործվի <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ ծրագիրը>>

26.09.2017

Տպավորվելով <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում>> (PURE WATER ) ծրագրի շրջանակներում Բուրաստան համայնքի ղեկավարի և բնակիչների պատրաստակամությամբ ու ծրագրին աջակցելու քաղաքական կամքով՝ <<Ուրբան>> կայուն զարգացման հիմնադրամն ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները Արարատի մարզի Բուրաստան համայնքն ընդգրկել են վերոհիշյալ ծրագիրը տեղայնացնելու համար լավագույնը ճանաչված 12 համայնքների կազմի մեջ, որոնցից 6-ը Արարատի մարզի համայնքներ են։
Ամերիկայի միացյալ նահանգների միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ կյանքի կոչվող Արարատյան ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարման և օգտագործման նպատակով իրականացվող ծրագրի մեկնարկին ընդառաջ հուլիսի 18-ին <<Ռեդիսսոն Բլյու>> հյուրանոցում կնքվել է հուշագիր ծրագրի մասնակից համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Ավելացնենք, որ ծրագրին, որն իրականացվում է նաև Երևանի պետական համալսարանի <<էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի>> հետ համատեղ, նպատակ ունի նաև համայնքային կառույցների և տեղի բնակչության ուժերով պատրաստել ենթակառուցվածքային ծրագրերի նախագծեր, որոնք նպատակաուղղված են համայնքի ջրի մատչելիության ավելացմանը։ Ըստ Բուրաստան համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանի՝ այդ նպատակով արդեն իսկ Բուրաստանում ստեղծվել է 10 հոգանոց աշխատանքային խումբ, որի մեջ ներգրավվել են ծրագրի պատասխանատուներին ու համայնքի բնակիչները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:39:20