Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզ

27.09.2017

Սեպտեմբերի 26-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային շրջայց են կատարել մարզի մթերող կազմակերպություններում, հետևել խաղողի մթերման աշխատանքներին։
Աշխատանքային այցի սկզբում գյուղատնտեսության նախարարը եղել է Արարատի կոնյակի գործարանի Մասիսի մթերման կայանում, այնուհետև կանգ առել Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետում՝ շրջելով խաղողի մթերման ու պահածոների պատրաստման արտադրամասերում։
Աշխատանքային այցի հաջորդ կանգառը եղել է Արարատի գինու գործարանը, որտեղ մարզի ղեկավարն ու գյուղնախարարը զրուցել են մթերման իրենց հերթին սպասող խաղողագործների հետ։ Խաղողի մշակմամբ զբաղվող գյուղացիները նախ գոհունակություն են հայտնել այս տարի ստացված բերքի որակից, ապա շնորհակալություն հայտնել կանոնակարգված ու օպերատիվ մթերում իրականացնելու համար։
Շարունակելով շրջայցը՝ գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Ավշարի գինու գործարան։ Այստեղ ևս Արամայիս Գրիգորյանն ու Իգնատի Առաքելյանը շրջել են մթերման, մշակման, թորման, խմորման արտադրամասերում, մառաններում, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիայում։
Նախարարի այցելության օրակարգի վերջին կետը եղել է Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղը, որտեղ ևս այդ պահին կանոնակարգված կերպով ընթանում էին մթերման աշխատանքներ։
Ամփոփելով այցն ու մարզում շարունակվող խաղողի մթերման գործընթացները՝ նախարարը դրական է գնահատել ընթացող աշխատանքներն ու համոզում հայտնել, որ օպերատիվ ու կանոնակարգված կերպով կազմակերպված աշխատանքները թույլ կտան խուսափել խնդրահարույց իրավիճակներից, ինչպես նաև փոխշահավետ կլինեն գյուղացիների և մթերող կազմակերպությունների համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:39:20