Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մամլո ասուլիս

27.09.2017

Սեպտեմբերի 27-ին կայացել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մամուլի ասուլիսը տարվա ընթացքում մարզպետի ծավալած գործունեության և մարզում իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Ասուլիսի սկզբում Արամայիս Գրիգորյանը ողջունել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել ներկայության համար, ապա համառոտ ներկայացրել գյուղատնտեսության, քաղաքաշինության, կրթության, առողջապահության, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում կատարված աշխատանքները, իրականացված բարեփոխումներն ու արձանագրած հաջողությունները։ Մարզի ղեկավարը անդրադարձել է ներկա պահին ընթացող խաղողի մթերման սահուն գործընթացներին և գյուղատնտեսության բնագավառի այլ առաջնահերթությունների ևս՝ կենսական համարելով նաև Վեդիի ջրամբարի կառուցումը, խոսել Հայաստանի Հանրապետությունում համայնքների էլեկտրոնային անձնագրերի ներդրման ուղղությամբ Արարատի մարզի՝ առաջինը լինելու փաստից, նաև ներկայացրել համայնքների բյուջեների սեփական եկամուտների ցուցանիշների ուղղությամբ արձանագրած 22․9 աճն ու ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած երկու ներդրումային ծրագրերը։ Այնուհետև անդրադառնալով <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացված սանմաքրման աշխատանքներին և իրականացված միջոցառումներին՝ մարզպետ Գրիգորյանը շեշտել է այս բնագավառում ևս արձանագրած հաջողությունները, ինչպես նաև ներկայացրել առողջապահության, քաղաքաշինության ու կրթության ոլորտներում արձանագրած ձեռքբերումները, առկա խնդիրներն ու դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները։
Այնուհետև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները Արարատի մարզպետին են ուղղել իրենց հուզող հարցերը։ Արամայիս Գրիգորյանը պատասխանել է մարզում օրգանական գյուղատնտեսության, ոռոգման համակարգի, նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների, զբոսաշրջության զարգացման, առողջապահության ոլորտի վերաբերյալ և մի շարք այլ հարցերի։
Մամուլի ասուլիսի ավարտին Արարատի մարզպետը ևս մեկ անգամ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել ներկայության համար և համատեղ աշխատանքի ու համագործակցության պատրաստակամություն հայտնել։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:39:20