Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

28.09.2017

<<Մշակութային կանգառ>> ծրագրի շրջանակներում Արտաշատում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգային ծրագրի ընթացքում հնչել են կատարումներ Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի Ղ․ Սարյանի, Սքալկոտասի, Բախի, Վիվալդիի ստեղծագործություններից։
ՀՀ մշակույթի նախարարության <<Մշակութային կանգառ>> ծրագիրը 2017թ․ հունվարից մինչ օրս ՀՀ մարզերում և Արցախի հանրապետությունում իրականացրել է 100-ից ավել միջոցառում։ Մշակույթի համաչափ զարգացման ու մշակութային կյանքի հասանելիության ապահովման առաքելությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում 2017թ․ հունվարից մինչ այժմ Արարատի մարզի տարբեր համայնքների մշակութային հաստատություններում, զորամասերում ևս կազմակերպվել են թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46