Նորություններ
Արարատի մարզի հավաքական թիմը կմասնակցի Վանաձորում կայանալիք <<Գյուղական մարզական խաղեր>>-ին
29.09.2017

Հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում կայանալու է առաջին անգամ անցկացվող <<Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր>> միջոցառման եզրափակիչ փուլը։ 2017 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ կազմակերպվող վերոհիշյալ միջոցառումը մեկնարկել է դեռևս օգոստոս ամսին հանրապետության գյուղական համայնքներում։
Ըստ ծրագրի՝ մարզական միջոցառմանը մասնակցում են 20 տարեկանից բարձր տղամարդկանց և 16 տարեկանից բարձր կանանց ՀՀ մարզերի հավաքական թիմերը, որոնք մրցելու են ատլետիկական հնգամարտի ծրագրով։
Վանաձորում կայանալիք եզրափակիչ մրցումներին մասնակցություն է ցուցաբերելու նաև Արարատի մարզի հավաքական թիմը։