Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

29.09.2017

Ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ

Ջերմորեն շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։
Խորհրդանշական այս օրը, անշուշտ, բոլորիս օրն է, որ նշան է բոլոր սերունդների միասնականության, ավագ սերնդի հանդեպ կրտսեր սերունդների երախտագիտության ու սիրո։
Տարեցների նկատմամբ հարգանքը մեր բարոյական արժեքների անխախտ մասն է կազմում, և, ավանդապես փոխանցվելով սերնդեսերունդ, հանդիսանում զարգացած ու առաջադեմ հասարակություն ունենալու հիմքերից մեկը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, անհոգ ու երկար տարիների կյանք։

Արամայիս Գրիգորյան
ՀՀ Արարատի մարզպետ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46