Նորություններ
Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում նշել են Սուրբ Գևորգ զորավարի տոնը
01.10.2017
Սեպտեմբերի 30-ին Մարմարաշենի եկեղեցում կայացել է Սուրբ Գևորգ զորավարի տոնի հիշատակումը։
Եկեղեցական կամ ազգային կյանքում անհատի գիտակցության մեջ պատմական իրողությունները արթուն պահելու առաքելությամբ հաստատված հիշատակի օրերը ենթագիտակցական կապ են ստեղծում անցյալի և ներկայի միջև։ Ս․ Գևորգ զորավարի հիշատակի օրը շարժական տոն է և նշվում է տաղավար հինգերորդ և վերջին տոնից՝ Խաչվերացից 13 օր հետո եկող շաբաթ օրը։
Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում այս տարի ևս տոնին պատրաստվել էին պատշաճ կերպով։ Տոնի առթիվ մատուցված պատարագից հետո եկեղեցու բակում կայացել է տոնակատարություն։