Նորություններ
Կայացել է <<Հայոց պետական խորհրդանշաններ միջոցառման>> ամփոփիչ մրցանակաբաշխությունը
02.10.2017
Օրեր առաջ տեղի է ունեցել <<Դպրոց-կենտրոնների միության>> և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՀՀ դպրոցներում անցկացվող <<Հայոց պետական խորհրդանշաններ>> խորագրով միջոցառումների շարքի ամփոփումը:
9-10-րդ դասարանների աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանշանների արժևորման, ազգային արժեհամակարգի զարգացման ու հայրենասիրական ոգու դաստիարակության նպատակով անցկացվող միջոցառման ամփոփիչ մրցանակաբաշխությունը կայացել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ծրագրի շրջանակներում պարգևատրվել են նաև Արարատի մարզի այն դպրոցները, որոնց աշակերտների աշխատանքները ճանաչվել են լավագույնը: Արտաշատի ավագ դպրոցը, ինչպես նաև Արտաշատի 2-րդ հիմնական դպրոցն ու Սուրենավանի միջնակարգ դպրոցը համապատասխանաբար արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների: